ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Լոռու մարզում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Վարդենիս, Բերդ քաղաքներում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։