ՀՀ ԱԺ նախագահը շվեդ գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա
1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու՝ Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաեւ՝ գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա: