Սպորտ

Բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հայաստանի բռնցքամարտի ընտրանին սկսել է նախապատրաստվել ընթացիկ տարվա մրցաշարերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ 37 մարզիկով 16-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի հավաքականների համակարգող մարզիչ Ալեքսանդր Լյուկանովը։

Այս հավաքով բռնցքամարտիկները պատրաստվում են ապրիլին Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում