Ցերերբրում Ինտելեկտուս. նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ

2 րոպեի ընթերցում

Ս.թ. մարտի 15-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Ցերեբրում Ինտելեկտուսի» բաց դասը, որի շրջանակում դասընթացավարները հանդիպել են ոլորտով հետաքրքրվող պատանիների հետ, ներկայացրել առաջիկա երկու ամիսների ընթացքում սպասվող թեմաները և խոսել ոլորտային կարևոր մանրամասներից։

«Ցերեբրում Ինտելեկտուսի» Vol3 դասընթացի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին։ Դասընթացները նախատեսված են մինչև 17 տարեկան պատանիների համար։

«Ցերեբրում Ինտելեկտուս» դասընթացները կվարեն միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետներ։ Ուսուցիչների ցանկում են Արտակ Օրդյանը, ով  կիրառական մարքեթինգի և վաճառքի ոլորտներում ունի ավելի քան 15 տարվա փորձ, աշխատել է ռեսուրսների մոբիլիզացիայի խորհրդատու՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, մարքեթինգի ղեկավար՝ «Վորլդ Վիժն Հայաստանում»: Դասավանդել է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններ Երևանի պետական համալսարանում, մարքեթինգի սկզբունքներ և վաճառքներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վիզուալ արտիստ և գեղարվեստական ղեկավար Դիանա Եղիկյանն իր կարիերայի ընթացքում համագործակցել է Disney-ի, Netflix-ի, Roblox-ի և այլ ընկերությունների հետ։ Մյուս դասընթացավարը տնտեսագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի» (MBA) դասախոս Սերգեյ Թանթուշյանն է։ 

Հանդիպման ընթացքում  մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ուսուցիչների հետ, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն թեմաների, ժամանակացույցի և դասընթացի նպատակների վերաբերյալ:  

Դասընթացին մանրամասների և գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ։ Հայտադիմումների վերջնաժամկետը մինչև ապրիլի 14-ն է։ Տեղերը սահմանափակ են։ 

2022 թվականին հիմնադրված ftNFT-ն ընդգրկում է Bahamut բոլկեչյնի վրա գործող առցանց հարթակներ և երկու ֆիջիթալ սփեյս։ Դուբայում և Երևանում գործող աշխարհում առաջին ֆիջիթալ NFT տարածքները միաձուլում են թվային և ֆիզիկական աշխարհները։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում