Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալման առնչությամբ
1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։
«Քաղաքապետի ձերբակալությունը խորապես մտահոգիչ է: Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, հատկապես՝ ընտրված պաշտոնյաների իրավունքները», -ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության ցանցի հետ կապված մեղադրանքով։