Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Թրամփ-Պուտին բանակցություններից հետո

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը մարտի 18-ի ուշ երեկոյան անօդաչու թռչող սարքերով մի քանի տասնյակ հարվածներ են հասցրել Ուկրաինային։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում։

«Այժմ շատ շրջաններում լսելի է այն, ինչ իրականում պետք է Ռուսաստանին: Մեր երկնքում մոտ 40 «Շահիդ» կա: Ցավոք, հարվածներ են ուղղվում հենց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ: «Շահիդն» ուղղակիորեն հարվածել է Սումիի հիվանդանոցին, Դոնեցկի շրջանի քաղաքներին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հարվածների են ենթարկվել նաև Կիևի, Ժիտոմիրի, Սումիի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի և Չերկասի շրջանները։

Euronews-ի փոխանցմամբ՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումը Ուկրաինայի վրա տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից ժամեր անց:

Զելենսկին աջակցել է հարվածների դադարեցման գաղափարին, սակայն նշել է, որ Ուկրաինան կպատասխանի ցանկացած հարձակման։ «Չի կարող այնպես լինել, որ Ռուսաստանը հարձակվի մեր էներգետիկ ոլորտի վրա, և մենք լռենք, մենք կպատասխանենք»,- ասել է նա։

Ուկրաինական անօդաչու սարքերը ևս հարվածներ են հասցրել Ռուսաստանին։ Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկինի մոտ գտնվող Կավկազսկայա գյուղի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ կործանված անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են տանկերի միջև գտնվող խողովակաշարը: 

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդել է, որ մարտի 19-ի գիշերը 57 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի շրջանների երկնքում։ 

BBC-ի փոխանցմամբ՝ մարտի 19-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի զրույցից հետո հրաման է ստացել «ժամանակավորապես դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ»։ 

Ավելի վաղ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են անհապաղ դադարեցնել կրակը ողջ էներգետիկայի և ենթակառուցվածքների ուղղությամբ։

 

Հայերեն English Русский

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի