Հայաստան

Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը որոշել է թողնել այդ պաշտոնը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բադալյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և հուսալ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատանքն արդեն որպես հանձնաժողովի անդամ։ Հաշվի առնելով, որ այդ պաշտոնը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է վերապահված, խմբակցությունն այդ պաշտոնում առաջարկել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը»,-նշեց Թորոսյանը։

Նորանշանակ տեղակալ Հռիփսիմե Հունանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։

«Չորս տարի մենք շատ լավ աշխատել ենք բարենպաստ պայմաններում։ Ես երկար տարիներ աշխատել եմ առողջապահության բնագավառում, ոլորտին քաջատեղյակ եմ և պատրաստ եմ շարունակել հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը»,- ասաց Հռիփսիմե Հունանյանը։

Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին Հունանյանի թեկնածությանը, և նա պաշտոնապես նշանակվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում