Ոստիկանության բաժանմունքում 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
1 րոպեի ընթերցում

Դատախազի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով» ,- հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ Վանաձորում բնակվող 29-ամյա երիտասարդը հայտնել էր, որ Վանաձորի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն է կիրառվել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել են ցուցմունք տալ։