Զովաբեր բնակավայրում մեկնարկել է «Հարեհաս» կրթական ծրագիրը
2 րոպեի ընթերցում

Օրերս Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում ազդարարվել է «Դէկավվա» հիմնադրամի «Հարեհաս» կրթական ծրագրի մեկնարկը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից, ծրագիրը լավագույն հնարավորություն է և հարթակ՝ կրթության միջոցով կերտելու կայուն ապագա, բնակավայրերը դարձնելու կենսունակ և ինքնաբավ:
Ծրագիրը միտված է մարզի համայնքները դարձնելու կենսունակ և ինքնաբավ։
«Հարեհաս» ծրագիրը 6 տարվա ռազմավարությամբ զարգացնելու է Գեղարքունիքի մարզի 88 բնակավայր ու կրթելու է 3520 կնոջ։
Ծրագրի արդյունքում ստեղծվելու է 40 կրթական կենտրոն, որոնցից մեկն էլ գործելու է Զովաբեր բնակավայրում:
30 կին արդեն սկսել է իր կայուն ապագան կերտելու գործընթացը՝ հաղթահարելով առկա մարտահրավերները։
Զովաբեր բնակավայրում «Հարեհաս» կրթական ծրագրի շնորհանդեսը ևս մեկ պատեհ առիթ էր խոսելու ծրագրի նշանակության, կանանց դերի բարձրացման և ծրագրի միջոցով նոր մշակույթ ձևավորելու մասին: Վերանորոգված և կահավորված կրթական կենտրոնը նոր միջավայր ձևավորելու սկիզբն է դնելու՝ համախմբելով կանանց և աղջիկներին:
«Ծրագրի նախաձեռնողները փաստում են, որ արդյունքում ակնկալվում է մինչև 176 համայնքային նախագիծ, որոնք նախապես մշակվելու են մասնակիցների հետ:
Ծրագրի ընթացքում 3520 կին կունենա անվճար կրթության հնարավորություն, այդ թվում՝ «Armenian Code Academy»-ում, իսկ մինչև 60%-ը՝ նաև աշխատանք։
Բազային դասընթացը տևելու է 3 ամիս և միավորելու է «Նախագծի կառավարում», «Անգլերեն», «Արտ թերապիա», «Ծնողավարություն» և այլ բաղադրիչներ։
«Դէկավվա» հիմնադրամի «Հարեհաս» կրթական ծրագիրը միավորում է մասնակիցներին՝ «Միասին մենք ուժ ենք» կարգախոսով, որի շնորհիվ կարող է փոխվել բնակավայրերի ու համայնքների դեմքը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։