Հայաստան

ՀՀ մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում

1 րոպեի ընթերցում

ՀՀ մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ մարտի 18-ի երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: 

Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ  և կուղեկցվեն ամպրոպներով:

Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում