Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 21800 անձ աշխատանքի է անցել Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 21800 անձ աշխատանքի է անցել Հայաստանում

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրի արդյունքները։

«2024 թվականի ընթացքում հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ծրագրի մեկնարկից՝ այս տարվա հունվարից, 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս պահին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 2180-ը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ժամակոչյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ավելի քան 21800 բռնի տեղահանված անձ է աշխատանքի անցել Հայաստանում, իսկ 4600-ից ավելի տեղահանվածներ գրանցվել են որպես ինքնազբաղված կամ կազմակերպության հիմնադիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում