Փառատոններ, մրցաշարեր. Երևանում մարդկային կապիտալի և սոցիալական բարեկեցության ոլորտում մի շարք ծրագրեր են իրականացվել

2 րոպեի ընթերցում

Մարդկային կապիտալի և սոցիալական բարեկեցության բնագավառում Երևանում 2024 թվականին մի շարք նշանակալի աշխատանքներ են իրականացվել՝ վերանորոգվել ու գործարկվել են մանկապարտեզներ, անցկացվել են միջազգային փառատոններ, մրցաշարեր և այլ ծրագրեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանն ընդգծեց՝ տասը մանկապարտեզում ներդրվել  է ռոբոտաշինության ուսումնական ծրագիր, իրականացվել են դպրոցականների օլիմիպիադաներ և կրթական որոշ ծրագրեր։ 

«Նոր ախտորոշիչ սարքավորումներ են ձեռք բերվել համայնքապատկան առողջապահական հիմնարկների համար, այդ թվում՝ KT և MRT սարքեր։ Կազմակերպվել է 4 հարյուրից ավելի անվճար բուժզննություն, տրվել է օգնություն Արցախից տեղահանված ընտանիքներին, կազմակերպվել են զբաղվածության ծրագրեր 130 ընտանիքի համար, իրականացվել են ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդ ծրագրերին նաև մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ»,-հայտնեց նա և հավելեց՝ կազմակերպվել են միջազգային մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ «Երևան կլասիկ ֆեստ» և «Ոսկե ծիրան» փառատոնները։ 

Բաբայանը հիշեցրեց, որ նախորդ տարի վերանորոգվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, զարգացել են զբոսաշրջային երթուղիները և ներդրվել են աուդիոգիդեր ութ լեզվով, կազմակերպվել է 15 մարզական մրցաշար, գործարկվել է մարզադպրոցների կառավարման թվային համակարգը, իրականացվել են առաջին բուժօգնության դասընթացներ մարզիչների համար։

 

 

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ