Փառատոններ, մրցաշարեր. Երևանում մարդկային կապիտալի և սոցիալական բարեկեցության ոլորտում մի շարք ծրագրեր են իրականացվել
2 րոպեի ընթերցում

Մարդկային կապիտալի և սոցիալական բարեկեցության բնագավառում Երևանում 2024 թվականին մի շարք նշանակալի աշխատանքներ են իրականացվել՝ վերանորոգվել ու գործարկվել են մանկապարտեզներ, անցկացվել են միջազգային փառատոններ, մրցաշարեր և այլ ծրագրեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանն ընդգծեց՝ տասը մանկապարտեզում ներդրվել է ռոբոտաշինության ուսումնական ծրագիր, իրականացվել են դպրոցականների օլիմիպիադաներ և կրթական որոշ ծրագրեր։
«Նոր ախտորոշիչ սարքավորումներ են ձեռք բերվել համայնքապատկան առողջապահական հիմնարկների համար, այդ թվում՝ KT և MRT սարքեր։ Կազմակերպվել է 4 հարյուրից ավելի անվճար բուժզննություն, տրվել է օգնություն Արցախից տեղահանված ընտանիքներին, կազմակերպվել են զբաղվածության ծրագրեր 130 ընտանիքի համար, իրականացվել են ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդ ծրագրերին նաև մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ»,-հայտնեց նա և հավելեց՝ կազմակերպվել են միջազգային մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ «Երևան կլասիկ ֆեստ» և «Ոսկե ծիրան» փառատոնները։
Բաբայանը հիշեցրեց, որ նախորդ տարի վերանորոգվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, զարգացել են զբոսաշրջային երթուղիները և ներդրվել են աուդիոգիդեր ութ լեզվով, կազմակերպվել է 15 մարզական մրցաշար, գործարկվել է մարզադպրոցների կառավարման թվային համակարգը, իրականացվել են առաջին բուժօգնության դասընթացներ մարզիչների համար։