Իրավունք

Նախորդ տարի դատարան է հանձնվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի դատարան է հանձնվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ

2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատախազների կողմից դատարան է հանձնվել համացանցի, տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ (2023 թվականին՝ 26 անձի վերաբերյալ 8 քրեական վարույթ)։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներով մեղադրյալներից 22-ին, բացի իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, մեղսագրվել է նաև դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 2024 թվականին դատարան հանձնված քրեական վարույթներով փողերի լվացման համար մեղադրվել է 15 անձ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում