Քաղաքականություն

Անտոնիու Կոշտան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարժվել խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Անտոնիու Կոշտան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարժվել խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրելու ուղղությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անտոնիու Կոշտան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առնչությամբ։ Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես հիմա ձեզ խրախուսում եմ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին»,- գրել է Կոշտան։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտին անդրադարձել է նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ 

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացումը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հնարավորություն է տալիս ամրապնդել մեր համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում»,- գրել է նա։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում