ԱՄՆ-ն հասկանում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան իրենց պահանջները կունենան կարգավորման վերաբերյալ. Ուոլց

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևն իրենց պահանջները կունենան հակամարտության կարգավորման հարցում, սակայն ԱՄՆ իշխանությունները լավատեսորեն են տրամադրված համաձայնության ձեռք բերման առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ եթե որևէ մեկը կարողանա մեզ այդ մասին (բանակցությունների մասին) ասել, դա նախագահ Թրամփն է: Ես չեմ պատրաստվում բանակցությունների մասին որևէ բան հայտարարել ազգային հեռուստատեսությամբ: Բայց մենք զգուշավոր լավատեսությամբ ենք մոտենում», - հայտարարել է Ուոլցը:

Նա նշել է ուկրաինական կողմի վարքագծի տարբերությունը ԱՄՆ ղեկավարի հետ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ և Սաուդյան Արաբիայում բանակցությունների ժամանակ։

Ուոլցն ընդգծել է, որ, անշուշտ, երկու կողմերն էլ կունենան իրենց պահանջները, և նրանք ստիպված կլինեն փոխզիջումների գնալ։

ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում են հակամարտության կարգավորման զանազան տարբերակներ, այդ թվում՝ եվրոպական զորքերի հնարավոր տեղակայումը և տարածքային խնդիրները։

«Մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք երկու կողմի հետ: Մենք այս քննարկումներն ենք անցկացնում մեր գործընկերների հետ, ռուսների հետ: Մենք այդ քննարկումներն ենք անցկացնում Ուկրաինայի մեր գործընկերների հետ և երկու կողմին համագործակցության մղում նախագահ Թրամփի՝ գլխավոր միջնորդի հետ, որը լի է վճռականությամբ` վերջ դնելու այս պատերազմին», - ասել է Ուոլցը:

Նա հայտնել է, որ խոսել է նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, որը մարտի 13-ին ժամանել էր Մոսկվա։ Ըստ Ուոլցի՝ Ուիթքոֆը «գնահատականներ» կտանի ԱՄՆ, որոնց համաձայն՝ նախագահ Թրամփը որոշում կընդունի հետագա քայլերի մասին։

Հայերեն Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ վարչապետը ՏԿԵ և արդարադատության փոխնախարարներ է նշանակել

Կանադայի նոր վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկության մասին

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով

Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ