Աշխարհ

Հունգարիան չի աջակցում Ուկրաինային օգնության նոր փաթեթի վերաբերյալ ԵՄ առաջարկին

1 րոպեի ընթերցում

Հունգարիան չի աջակցում Ուկրաինային օգնության նոր փաթեթի վերաբերյալ ԵՄ առաջարկին

Հունգարիան չի աջակցում Ուկրաինային առնվազն 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԵՄ առաջարկին և չի մասնակցի դրան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Եվրահանձնաժողովն առաջարկում է ևս 20 միլիարդ եվրո ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու վրա։ Բնականաբար, Հունգարիան ընդհանրապես չի աջակցում այդ առաջարկին, և մենք նույնպես պատրաստ չենք դրան մասնակցել։ Մենք թույլ չենք տա, որ հունգարական փողերը օգտագործվեն զենքի հետագա մատակարարման համար, քանի որ այն կծախսվի պատերազմի երկարացման վրա», - ասել է Սիյարտոն հունգարացի լրագրողներին։ 

Հեռարձակումն իրականացվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում