Աշխարհ

Թաիլանդը ցանկանում է օտարերկրյա զբոսաշրջիկների համար կրկնակի կրճատել առանց վիզայի ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Թաիլանդը ցանկանում է օտարերկրյա զբոսաշրջիկների համար կրկնակի կրճատել առանց վիզայի ռեժիմը

Թաիլանդում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առանց վիզայի մնալու ժամկետը 60 օրից կկրճատվի մինչև 30 օր:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  Bangkok Post թերթը, այս մասին հայտնել  է երկրի  Զբոսաշրջության և սպորտի նախարարությունը:

«Թաիլանդում առանց վիզայի կեցության ժամկետը նախատեսվում է կրճատել 60-ից մինչև 30 օր՝ նվազեցնելու համար նման մուտքն անօրինական բիզնես վարելու համար օգտագործելու ռիսկերը։ Սակայն լրացուցիչ մանրամասները դեռ քննարկման փուլում են»,- գրում է հրատարակությունը։

Ինչպես նշում է թերթը, Թաիլանդում աճել է օտարերկրացիների թիվը, որոնք անօրինական կերպով աշխատում կամ բիզնես են վարում երկրում: Որպես անօրինական բիզնեսի դեմ պայքարի մի մաս, երկիր մի շարք հանգստավայրերում պարբերաբար ստուգումներ են անցկացվում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում