Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման հարցով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտի 13-ին  դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով չեղյալ համարել ստորին դատարանների վճիռները, որոնք արգելափակում են ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը վերացնելուն ուղղված հրամանագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է դատարանի էլեկտրոնային բազայում հրապարակված փաստաթղթում։

Ինչպես կից նամակում նշել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սառա Հարիսը, «ծննդյան իրավունքով համատարած քաղաքացիությունն ստեղծել է հզոր խթաններ անօրինական ներգաղթի համար» և հանգեցրել «ծննդաբերության համար զբոսաշրջության»:

Հունվարի 20-ին երդմնակալությունից հետո Թրամփը ստորագրել է հրամանագիր ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին: Հաջորդ օրը 22 նահանգների իշխանություններ դիմել են ամերիկյան դատարաններ՝ բողոքարկելու հրամանագիրը։ Դրանից հետո տարբեր նահանգների մի քանի դատարաններ ժամանակավորապես արգելափակել են փաստաթղթի գործողությունը:

Հայերեն