Պորտուգալիայի նախագահը ցրել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայում մայիսի 18-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կդառնան երրորդը վերջին երեք տարվա ընթացքում։ Երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ աջ կենտրոնամետ փոքրամասնության կառավարությանը խորհրդարանում անվստահության քվե են հայտնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նախագահը խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել երկրի հիմնական քաղաքական կուսակցությունների և Պետության խորհրդի (խորհրդատվական մարմին, որի մեջ են մտնում հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները) հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո։

Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն կառավարությանը վստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ ընդդիմությունը սպառնացել էր խորհրդարանական հետաքննություն սկսել նրա ընտանիքին պատկանող տվյալների պաշտպանության խորհրդատվական ընկերության նկատմամբ՝ պնդելով, որ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերն օգուտ են բերել Մոնտենեգրուին՝ որպես վարչապետ։

Մոնտենեգրուն հերքել է շահերի բախման առկայությունը։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա