Քաղաքականություն

Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում շատ կարևոր են Եվրոպայի համար․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում շատ կարևոր են Եվրոպայի համար․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

Նիդեռլանդները մեծապես կարևորում է Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«ԵՄ-ի համար շատ կարևոր է, որ մեր հարևանությունն ապրի խաղաղության ու կայունության պայմաններում։ Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման հաստատմամբ։ Վստահեցրել եմ նախարար Միրզոյանին, որ Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից»,- նշեց Վելդկամպը:

Նիդեռլանդների ԱԳ նախարարը խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացում ձեռնարկվող կառուցողական քայլերը դրական են ընկալվում Նիդեռլանդների կողմից: 

«Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում շատ կարևոր են Եվրոպայի համար, և մենք շահագրգռված ենք խաղաղ գործընթացին աջակցելու հարցում»,- հավելեց Վելդկամպը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում