Այս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 117 հազար 372 զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117 հազար 372 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա փետրվարին զբոսաշրջիկների թիվը կազմել էր 127 հազար 241։

Համաձայն վիճակագրության՝ 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Հայերեն English Français Русский