Իրավունք

ԱԺ նախագահն առաջարկում է տուգանք սահմանել մեքենաներից բարձր երաժշտության և անհարկի ազդանշանների համար

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահն առաջարկում է տուգանք սահմանել մեքենաներից բարձր երաժշտության և անհարկի ազդանշանների համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ՝ Երևանի և այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխելու խնդիրները լուծելու համար։

«Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան` ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ արդեն մեկնարկել է աշխատանքը համապատասխան օրենսդրական կարգավորման ուղղությամբ, և այդ հարցով խորհրդակցություններ են ընթանում գործընկերների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում