Հայաստանը միջազգային ցուցահանդեսում «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող երկիր
1 րոպեի ընթերցում

«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում հաթող երկիր է ճանաչվել Հայաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:
«Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը՝ որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: