Սիրիայի նախագահը հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ որևէ կողմի թույլ չի տա խախտել իր երկրի ազգային միասնությունը կամ խաթարել քաղաքացիական խաղաղությունը։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել «բոլորին, ովքեր թաթախված են խաղաղ քաղաքացիների արյան մեջ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիրիայում վերջին զարգացումների շուրջ աշ-Շարաայի ելույթից հատվածներ է մեջբերել SANA գործակալությունը։ 

«Սիրիան կմնա անդրդվելի, և մենք թույլ չենք տա, որ արտաքին ուժեր կամ տեղացի խմբեր ներքաշեն նրան քաոսի կամ քաղաքացիական պատերազմի մեջ», - հայտարարել է նա:

Աշ-Շարաայի հրամանով ստեղծվել է «Քաղաքացիական խաղաղության պահպանման բարձրագույն կոմիտե»՝ հետաքննելու և բացահայտելու սիրիական ծովափնյա շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։

Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը, ընդհանուր անվտանգության ուժերի հետ համատեղ, մարտի 6-ից լայնածավալ ռազմական արշավ է սկսել զինված խմբավորումների դեմ, որոնք, ըստ նրանց, կապված են սիրիական նախկին իշխանությունների հետ:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։

Մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՄԱԿ-ը կոչ են արել անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել՝ բացահայտելու տեղի ունեցած հանցագործությունները։ 

Որոշ արաբ վերլուծաբանների կարծիքով՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հայտարարություններն ավելի  հավասարակշռված էին նախորդ դիրքորոշումների համեմատ։ Ըստ նրանց՝ Սիրիայի իշխանությունները փորձում են իրենց ներկայացնել որպես կայունության ուժ, բայց անվտանգության ուժերի «շարունակական բռնի գործողությունները» խոչընդոտում են դրան։ Վերլուծաբանների պնդմամբ՝ կա հստակ անջրպետ պաշտոնական հայտարարությունների և փաստացի գործողությունների միջև, և «այս բացը դժվարացնում է իրական վստահության ձևավորումը»:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա