Աշխարհ

Մարկ Քառնին Կանադայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Ջասթին Թրյուդոյին

1 րոպեի ընթերցում

FILE - Mark Carney speaks during his Liberal leadership campaign launch in Edmonton, Jan. 16, 2025. (Jason Franson/The Canadian Press via AP, File)
FILE - Mark Carney speaks during his Liberal leadership campaign launch in Edmonton, Jan. 16, 2025. (Jason Franson/The Canadian Press via AP, File)

Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քառնին հաղթանակ է տարել Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի պաշտոնի համար ընտրություններում և դառնալու է երկրի հաջորդ վարչապետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Քառնին հավաքել է ձայների ավելի քան 85%-ը։ Ֆինանսների նախկին նախարար և խորհրդարանի պատգամավոր Քրիստիա Ֆրիլանդը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ հավաքելով ձայների 8%-ը։

Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Կարինա Գուլդը ձայների 3,2%-ով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մոնրեալից ձեռնարկատեր և խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը չորրորդ տեղում է:

Քառնին երբեք ընտրովի պաշտոն չի զբաղեցրել և ներկայում խորհրդարանի անդամ չէ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից և կլքի վարչապետի պաշտոնը, հենց կուսակցությունն իրեն փոխարինող գտնի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում