Կանադայի փաբերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում

Տորոնտոյի փաբերից մեկում հրաձգության հետևանքով 12 մարդ է տուժել, կասկածյալը փախուստի է դիմել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում կանադական CTV հեռուստաալիքը:
Տորոնտոյի ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել մարտի 7-ի երեկոյան Սկարբորո շրջանում գտնվող փաբում: Իրավապահների տվյալներով՝ չորս մարդ ստացել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ: Բժիշկների տեղեկություններով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ աղբուրի՝ կասկածյալը մեքենայով փախել է և շարունակում է մնալ ազատության մեջ, կատարվում է հետաքննություն: