Քաղաքականություն

Դեսպան Մակունցը զրուցել է Միացյալ Նահանգների երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մակունցը զրուցել է Միացյալ Նահանգների երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 6-ին ներկա է գտնվել ԱՄՆ Նախագահի հատուկ առաքելությունների գծով հատուկ բանագնաց և Վաշինգտոնում «Ջոն Քենեդի» կատարողական արվեստի կենտրոնի նախագահ, դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից Վաշինգտոնում կազմակերպված դիվանագիտական ընդունելությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառման ընթացքում, ի թիվս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ ունեցած այլ շփումների, դեսպան Մակունցը զրուցել է Միացյալ Նահանգների երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ։ 

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է արվեստի և մշակութային դիվանագիտության դերի կարևորությունը միջազգային գործընկերության ամրապնդման գործում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում