Շոու Բիզնես

«Օսկար 2025»-ը ԱՄՆ-ում դիտել է 19,69 միլիոն մարդ

1 րոպեի ընթերցում

«Օսկար 2025»-ը ԱՄՆ-ում դիտել է 19,69 միլիոն մարդ

Nielsen ընկերությունը հրապարակել է Օսկարի 97-րդ արարողության դիտումների թարմացված վիճակագրությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ում մրցանակաբաշխության արարողությունը պաշտոնապես դիտել է 19,69 միլիոն մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Biznes & Baltiya պարբերականը։ 

Գրանցված ցուցանիշը մրցանակաբաշխության դիտումների լավագույն ցուցանիշն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Նախորդ տարվա օսկարի արարողությունը դիտել է 19,49 միլիոն մարդ։ 

«Անորա»-ն, որում հանդես են եկել նաև հայ դերասաններ Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է «Օսկար 2025» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում