Իրավունք

Եղեգնաձոր խոշորացված համայնքին են վերադարձվել Մալիշկա բնակավայրում գտնվող 4 հողամասերը. Գլխավոր դատախազություն

1 րոպեի ընթերցում

Եղեգնաձոր խոշորացված համայնքին են վերադարձվել Մալիշկա բնակավայրում գտնվող 4 հողամասերը. Գլխավոր դատախազություն

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը, որով անվավեր էր ճանաչել  Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու  վերականգնել էր դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում