Պետությունը կմասնակցի արտերկրի առաջատար բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի համաֆինանսավորմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը նոր կրթաթոշակային ծրագիր է ներդնում, որը թույլ կտա արտերկրի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին ստանալ պետական համաֆինանսավորում՝ պայմանով, որ ուսումնառությունից հետո նրանք կաշխատեն Հայաստանի ընկերություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է արդյունավետորեն կապել բարձրագույն կրթությունը երկրի տնտեսական զարգացման հետ՝ խթանելով մասնագետների պատրաստումն ու նրանց ներդրումը արդյունաբերության և նորարարության ոլորտներում։ 

«Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը և նոր համակարգ ներդնել արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից», – հայտարարեց նախարարը։

Նա նշեց, որ ծրագրի հիմնական բաղադրիչն այն ուսանողների ուսման վարձի համաֆինանսավորումն է, որոնք սովորում են Շանհայի ակադեմիական վարկանիշային ցուցակում տեղ գտած լավագույն բուհերում․ բակալավրիատի համար՝ վարկանիշային աղյուսակի առաջին 65 բուհեր, մագիստրատուրայի համար՝ առաջին 70 բուհեր։ 

Ծրագրին կարող են մասնակցել նաև առնվազն 100 աշխատակից ունեցող ընկերությունները, որոնցում էլ հետագայում աշխատելու են արտերկրի լավագույն բուհերն ավարտած ուսանողները։  

«Գործատուն պետք է համաֆինանսավորի ուսման վարձի 50 տոկոսը։ Պետությունը յուրաքանչյուր ուսանողի համար տարեկան տրամադրելու է առավելագույնը 10 միլիոն դրամի չափով կրթաթոշակ»,- ասաց Անդրեասյանը։ 

Անդրեասյանը տեղեկացրեց, որ ուսումնառությունը ավարտելուց հետո մասնագետը առնվազն երեք տարի պետք է աշխատի համապատասխան կազմակերպությունում։ 

Նախարարը նշեց, որ այս մեխանիզմը մշակվել է՝ հաշվի առնելով նախկին կրթաթոշակային ծրագրերի արդյունավետության վերլուծությունը։ 

«Օրինակ, «Լույս» հիմնադրամի դեպքում արտերկրում սովորած կրթաթոշակառուների միայն 20 տոկոսն է վերադարձել և ներդրում ունեցել Հայաստանի տնտեսությունում», – ընդգծեց Անդրեասյանը։

Նոր ծրագրով ակնկալվում է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածություն կրթության համակարգում, մասնագետների անմիջական կապ տեղական արդյունաբերության և նորարարության ոլորտների հետ, արդյունավետ մեխանիզմ՝ գիտելիքի փոխանցման և նորարարական մտքի զարգացման համար։

«Այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է, քանի որ հենց սկզբից աշխատանքային հեռանկար է առաջարկվում՝ ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների կիրառման միջավայրը»,-եզրափակեց նախարարը։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան