Հայաստան

Քրեակատարողական ծառայության պետն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության պետն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը մարտի 6-ին Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։

Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառյության տարածած հաղորդագրությունից, խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական գիտելիքների մասին՝ Ծովինար Թադևոսյանը հույս է հայտնել, որ կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը համակարգի բարեփոխման տեսլականի ուղղությամբ։

Նորանշանակ տեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և հաստատել իր պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների ճանապարհը՝ ի շահ պետության։ 

Այնուհետև, Ծովինար Թադևոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անձնակազմի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում