Այս տարվանից կմեկնարկի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աջակցության յոթամյա նոր ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 2025 թվականից կմեկնարկի յոթամյա նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական գործիքակազմից, որոնցից առաջինը աջակցության ծրագրերն են, որոնք կենտրոնանալու են երեք հիմնական ուղղությունների վրա։

«2022 թվականի մարտի 1-ից ներգրավված կամ ներգրավվող աշխատանքային միգրանտների դեպքում ընկերությունները կստանան եկամտահարկի 60 տոկոս աջակցություն։ Եկամտահարկի 60 տոկոսը կվերադարձվի այն ընկերություններին, որոնք կընդունեն նորավարտ բուհական շրջանավարտների, ինչպես նաև վերամասնագիտացված մասնագետների։ Եկամտահարկի 50 տոկոս աջակցություն կտրամադրվի այն ընկերություններին, որոնք ներգրավում են վերապատրաստվող աշխատակիցների։

Եթե նախկին տարիներին կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, ապա այս ծրագրում առաջին անգամ սահմանվել է, թե որոնք են բարձր տեխնոլոգիաները»,-ընդգծեց նախարարը։

Նախարարը նշեց, որ 2025 թվականի հունվարի 1-ից ծրագրի շահառու կարող են դառնալ հետևյալ ոլորտներում գործող ընկերությունները՝ համակարգիչների և օպտիկական սարքավորումների արտադրություն, օդանավերի և տիեզերանավերի արտադրություն, ծրագրային ապահովման մշակում, տեղեկատվական ծառայությունների մատուցում։

Նախարարը հավելեց, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը ձգտում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը դարձնել գիտահեն տնտեսության հիմնասյուներից մեկը։

 

 

 

 

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ