Նախորդ տարի ՏՏ ոլորտին տրամադրվել է 6.5 մլրդ դրամի պետական աջակցություն․ ԲՏԱ նախարար
1 րոպեի ընթերցում

2024 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտին տրամադրվել է 6.5 միլիարդ դրամի պետական աջակցություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այս պահին ևս 1.5 միլիարդ դրամ տրամադրվում է, և մինչև մարտի 31-ը կտրամադրվի ևս 1.5 միլիարդ դրամ»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի մարտի 31-ից հետո գործող աջակցման ծրագրերը կավարտվեն, և կառավարությունը պատրաստվում է նոր կարգավորումների ներդրմանը։