Հայաստան

Քարաթափման հետևանքով փակված Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

1 րոպեի ընթերցում

Քարաթափման հետևանքով փակված Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 6-ին ժամը 08։23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին (մոտ 2 խմ)։

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում