Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղեցույցը հրապարակվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղեցույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության կողմից հրապարակված ուղեցույցում քաղաքացիները կարող են ծանոթանալ սոցիալական ծախսի փոխհատուցման բոլոր պայմաններին, ինչպես նաև դիմում ներկայացնելու քայլերի հաջորդականությանը։ Ուղեցույցը կարող եք գտնել այս հղումով։

«ՀՀ կառավարությունը կվերադարձնի տարեկան հայտարարագիր լրացրած քաղաքացիների եկամտային հարկը՝ որպես առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։ Կառավարությունը պատրաստել և հրապարակել է ուղեցույց, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ որոշման բոլոր պայմաններին։

Եկամտային հարկ վճարող և տարեկան հայտարարագիրը լրացրած քաղաքացիները կարող են Կառավարության կողմից ստանալ փոխհատուցում իրենց կամ իրենց ընտանիքի անդամների կրթության, ատամնաբուժական ծառայությունների կամ առողջապահական ապահովագրության փաթեթների ձեռքբերման դիմաց։ 

Փոխհատուցումը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար չի կարող գերազանցել 100 հազար դրամը, ինչպես նաև պարտադիր պայման է վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով (բացառություն է միայն դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարը)»,- նշված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, ինչին կից հրապարակվել է ուղեցույցը

 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ