Աշխարհ

Բոլիվիայում 31 մարդ է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայում 31 մարդ է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով

Բոլիվիայի հարավում առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 22-ը՝ վիրավորվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։

Փոխադրամիջոցները խճուղում բախվել են մարտի 3-ին: Հարվածի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել մոտ 500 մ խորությամբ հեղեղատը։ Ավտոբուսը մեկնում էր Պոտոսի քաղաք Օրուրո քաղաքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում երկրում ամենահայտնի կառնավալը։ 

Բեռնատարի վարորդը ձերբակալված է: Ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները։

Սա Բոլիվիայում երկրորդ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն է վերջին օրերին։ Մարտի 1-ին 37 մարդ էր զոհվել Ույունի քաղաքի մոտ երկու ավտոբուսների բախման հետևանքով։ Փոխադրամիջոցներից մեկն ուղևորվում էր Օրուրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում