Ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը Հայաստանում 27.7 տոկոս է. ԱՆ

3 րոպեի ընթերցում

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7 տոկոս: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմումը է շուրջ 50 տոկոս: 

Մասնագետների պնդմամբ՝ Ճարպակալումը կտրուկ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ռիսկը` սրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ, նյարդաբանական խանգարումներ, քրոնիկական շնչառական հիվանդություններ, ինչպես նաև` մարսողական խանգարումներ:

Ավելորդ քաշը և ճարպակալումը էներգիայի ընդունման (սննդակարգի) և էներգիայի ծախսման (ֆիզիկական ակտիվություն) միջև անհավասարակշռության հետևանք են: Այն կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների համադրմամբ, այդ թվում՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական հանգամանքների հետևանքով:

Առողջապահության նախարարությունից նշում են, որ ավելորդ քաշի առկայությունը մանկության և պատանեկության հասակում ուղղակիորեն ազդում է երեխաների և դեռահասների առողջության վրա և ավելի ուշ տարիքում ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ: Այն թողնում է նաև հոգեբանական հետևանքներ. ազդում է կյանքի որակի վրա, դառնում խտրական վերաբերմունքի պատճառ: 

«Ավելորդ քաշից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ՝ բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սահմանափակել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և շաքար պարունակող ըմպելիքների ընդունումը, օգտագործել առողջ սնունդ (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ և ընկուզեղեն), հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել քաշի ավելացման նորմերը հղիության ընթացքում, նորածնին  առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել, հետևել երեխաների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը՝ անկախ երեխայի ներկայիս մարմնի քաշից»,-նշել են նախարարությունից:

Ճարպակալման կանխարգելումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է։ Իրականացվում են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված արշավներ ինչպես առողջ սննդակարգի, այնպես էլ` ֆիզիկական ակտիվության խրախուսման ուղղությամբ։

Հայերեն

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը