Միջին մասնագիտական հաստատություներում աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագիրն ու հնարավորություններն ընդլայնվում են

3 րոպեի ընթերցում

Հանրապետության միջին մասնագիտական կրթական հաստատություններում աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագիրն ու հնարավորություններն ընդլայնվում են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը նշեց, որ զգալի օրենսդրական փոփոխություններ են կատարվել՝ ուղղված ոլորտի բարեփոխմանը, և այս տարի այդ փոփոխությունները գործնականում կյանքի կոչելու շրջան է։ Ի թիվս այլ հարցերի, շեշտադրվելու է նաև աշխատանքի վրա հիմնված կրթությունը։ 

«Ինչպես գիտեք, մենք միջազգային մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ փորձնական ծրագիր իրականացրել ենք ու շարունակելու ենք։ Արդյունքները բավական դրական են աշխատանքի տեղավորման տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ, շրջանավարտների 50 տոկոսից ավելին աշխատանքի է տեղավորվում։ Զգալի մասն աշխատանքի է ընդունվում հենց այն գործատուների մոտ, որտեղ իր դասընթացն անցել է։ Հաջողությունները տեսնելով՝ մտադիր ենք ծրագիրն ընդլայնել»,-ասաց Արմենուհի Պողոսյանը։ 

Աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագիրն իրականացվել է մի շարք ուղղություններով՝ գինեգործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, խոհարարություն, գյուղատնտեսություն։ Այժմ նախատեսվում է, որ այդ մոդելն արդեն բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում լինի։ Գործընթացն իրականցվելու է փուլային տարբերակով՝ ընդլայնելով մասնագիտությունների ցանկը, ներգրավելով ավելի շատ գործատուներ։ Այս տարի շեշտը դրվելու է թեթև արդյունաբերության վրա։ Արմենուհի Պողոսյանի խոսքով՝ կարի արտադրության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա մեր տնտեսությունում։ 

«Կրթության կազմակերպման գործում սա շատ կարևոր բաղադրիչ է։ Գործատուն հենց սկզբից աշխատում է ուսանողների հետ, նպաստում է հմտությունների, կարողությունների զարգացմանը։ Արդյունքում՝ գործատուները հետագայում ունենում են պոտենցիալ աշխատողներ»,-ասաց Արմենուհի Պողոսյանը։

Առաջիկայում սպասվում է նախարարությանը կից ստեղծել կառույց, որը պատասխանատու կլինի նաև աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագրի պատշաճ ներդրմանը։ Այն ունենալու է նաև հոգաբարձուների խորհուրդ, որում ընդգրկված կլինեն տարբեր գերատեսչությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ 

Ընթացիկ տարում նախատեսվում է նաև նկատելի աշխատանք կատարել միջին մասնագիտական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ։ 

Կարևորվում է նաև միջին մասնագիտական հաստատություններում դասավանդողների վերապատրաստումն ու նրանց խրախուսումը։ Այդ ուղղությամբ գործնական քայլեր արդեն իրականացվում են։ 

Հայերեն

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում