Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի մասին

2 րոպեի ընթերցում

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը չի հանդիսանում Եվրամիությանն անդամակցության հայտը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,-ասաց փոխնախարարը:

Աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստ այս առումով ԱԳՆ-ն չի տեսնում: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը զարմանք հայտնեց: «Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, բայց անդամակցության չենք ձգտում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ենք ընդունում այդ օրենքը»,-ասաց պատգամավորը:

Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց. «Մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել: Պարզապես դրա մասին եմ խոսում»:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հստակեցրեց՝ խոսքն այս մասին է։ «Որովհետև, երբ գործընթացը սկսում է, մի որոշակի փուլում դա ենթադրելու է նաև անդամակցության հայտ ներկայացնել: Ոչ հիմա, գուցե մի տարի հետո: Բայց օրենքը հենց անդամակցության մասին է, որին պետք է նախորդի անդամակցության հայտը: Թե երբ, կախված կլինի դրան նախորդող գործողություններից»,-ասաց նա:

Փոխնախարարը համաձայնեց Արման Եղոյանի հետ: 

 

 

Հայերեն العربية English Español ქართული Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ