Կանադան կշարունակի կանգնել Ուկրաինայի կողքին. Ջասթին Թրյուդո

2 րոպեի ընթերցում

Կանադան կշարունակի կանգնել Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի լարված բանակցություններից հետո այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:  

«Ռուսաստանը անօրինական և անհիմն կերպով ներխուժեց Ուկրաինա: Արդեն 3 տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են քաջությամբ և տոկունությամբ։ Նրանց պայքարը  ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության պայքար է, որը կարևոր է բոլորիս համար: Կանադան կշարունակի կանգնել Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,-գրել է Թրյուդոն: 

Զելենսկին Միացյալ Նահանգներ էր ժամանել Ուկրաինայի օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար, սակայն լարված բանակցությունների պատճառով համաձայնագրի ստորագրումը տապալվել է, Զելենսկին ժամանակից շուտ հեռացել է Սպիտակ տնից։ Չեղարկվել էր նաև Զելենսկիի և Թրամփի մասնակցությամբ մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր բանակցություններից հետո: Թրամփը գրառմամբ նշել էր, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության։ Իսկ Զելենսկին գրառմամբ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին, Թրամփին՝ հավելելով, որ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և իրենք աշխատում են հենց դրա համար: 

Հայերեն English Français Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը