Գագիկ Սուրենյանը մարտի 4–ից «մի լավ ջերմացում» է խոստանում

1 րոպեի ընթերցում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մարտի 4–ից ջերմացում է խոստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրենյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է. Շնորհավորում եմ բոլորիս գարնան գալստյան կապակցությամբ, իսկ մարտի 4-ից խոստանում մի լավ ջերմացում»:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-ի և 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 1-2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին և 6-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

Երևանում մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Մարտի 2-ին, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան