Լարված բանակցություններից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը, նրա և Թրամփի ասուլիսը չեղարկվել է

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո լքել է Սպիտակ տունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։ 

Սպիտակ տունը հայտնել է, որ Ուկրաինայի հանքերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո նախատեսված մամուլի ասուլիսը Թրամփի ու Զելենսկիի մասնակցությամբ չեղարկվել է։ 

Fox News-ը ևս գրել է, որ լարված բանակցություններից հետո Ուկրաինայի պատվիրակությունը պատրաստվում է լքել Սպիտակ տունը։ 

Բանակցություններից հետո Truth Social-ի իր էջում գրառում է արել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել ԱՄՆ-ի նկատմամբ։ Թրամփը նշել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության։

 

Հայերեն English Français