ՀՀ ԱԳՆ-ի անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. գերատեսչությունը հորդորում է զգոն լինել
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի»,- հայտարարում են ԱԳՆ-ից՝ խնդրելով անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը: