Հայաստան

Գեղարքունիքի մարզում ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքները շարունակվում են

Փետրվարի 27-ի գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ գրանցված բքերի արդյունքում դժվարանցանելի վիճակ է առաջացել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության որոշ ճանապարհահատվածներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, փետրվարի 27-ի լուսադեմից սկսած, ձնաբքերի մեղմացմանը պես, ճանապարհների ձնամաքրման, լայնացման ու մշակման աշխատանքներ են սկսվել  Վերին-Գետաշեն-Մադինա, Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ, Սևան-Լճաշեն, Վարդենիս-Այրք, Ծովակ-Ախպրաձոր, Սոթք-Կութ-Ազատ մարզային նշանակության ճանապարհներին, Վարդենյաց ու ճամբարակի լեռնանցքներում։

Փետրվարի 27-ի ժամը 16․30-ի դրությամբ  վերոնշյալ ճանապարհների անցանելիությունն ապահովված է, իսկ ձմամաքրման, լայնացման ու մշակման աշխատանքները մնում են ընթացքի մեջ։ 

Թեև ավտոճանապարհները  բաց են ու անցանելի,  սակայն, ձնաբուքը ճանապարհատրանսպորտային երթևեկության համար պարբերաբար ստեղծում է դժվարանցանելի իրավիճակ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում