Տնտեսություն

Աշխատավարձի աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են գնաճի ցուցանիշին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Աշխատավարձի աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են գնաճի ցուցանիշին. Փաշինյան

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2024 թվականին կազմել է 287,172 դրամ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 114,445 դրամով կամ 66.3 տոկոսով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ աշխատավարձի աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են գնաճի ցուցանիշներին։

«2018 թվականից մինչ օրս արձանագրված գնաճը կազմել է 25.3 տոկոս։ Այսինքն՝ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճի ցուցանիշն է։

Պետք է հաշվի առնել, որ գնաճի ազդեցությունը տարբեր է աշխատող և չաշխատող քաղաքացիների համար։ Պարզ է, որ այն մարդիկ, որոնք չեն աշխատում, գործազուրկ են, գնաճի ցուցանիշն այլ կերպ են զգում իրենց վրա, իսկ նրանք, որոնք աշխատում են և աշխատավարձ են ստանում, այլ կերպ»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը նաև ներկայացրեց 2025 թվականի հունվարի տվյալները՝ նշելով, որ միջին աշխատավարձը կազմել է 296,651 դրամ, ինչը 2018 թվականի հունվարի նկատմամբ ավելի է 126,594 դրամով կամ 74 տոկոսով։

«2024 թվականին՝ 2023-ի համեմատ գնաճը կազմել է 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձերի աճը՝ 6.4 տոկոս։ 2025 թվականի հունվարին 2024-ի հունվարի համեմատ գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ աշխատավարձերի աճը՝ 4.6 տոկոս»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում