Այս տարի շարունակվում է գրանցված աշխատատեղերի աճի դինամիկան. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2024 թվականի ցուցանիշները գրանցված աշխատատեղերի վերաբերյալ՝ ընդգծելով վերջին տարիներին գրանցված աճը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում աշխատատեղերի թվաքանակը կազմել է 760 հազար 555, ինչը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 203 հազար 875 աշխատատեղով կամ 36,6 տոկոսով։ 

«Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ, ինչը կարևոր ձեռքբերում է թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային աճով»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի աշխատատեղերի ցուցանիշը 37 հազար 882-ով կամ 5,2 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին էր։ 

«Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ աճի դինամիկան շարունակվում է նաև 2025 թվականին։ Մասնավորապես, 2025 թվականի հունվարին 2024 թվականի հունվարի համեմատ գրանցվել է 41 հազար 124-ով ավելի աշխատատեղ, իսկ 2018 թվականի հունվարի համեմատ՝ 200 հազար 651-ով ավելի»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ