Կոշտան անհրաժեշտ է համարում ԵՄ-ի մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ (ԱՄՆ) նախագահ Թրամփը նոր էներգիա է բերել…. Հուսով եմ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունները կարող են դուռ բացել արդար, համապարփակ և տևական խաղաղության համար…. Եթե ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն հաջող և վստահություն  ունենան, մենք պետք է բանակցություններ վարենք Ուկրաինայի և Եվրամիության հետ միասին», - ասել է Կոշտան։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է Կիևի համար անվտանգության երաշխիքների տրամադրման գործում Եվրոպայի երկրների մասնակցությամբ։ 

«Եվրոպան, ԵՄ տարբեր անդամներ, ինչպես նաև այլ եվրոպացի գործընկերներ, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, պատրաստ են մասնակցելու (Ուկրաինայի համար) անվտանգության երաշխիքների (տրամադրմանը) ԱՄՆ-ի աջակցությամբ: Եվ դրա համար անհրաժեշտ է, որ եվրոպացի գործընկերները մասնակցեն բոլոր բանակցություններին», - պարզաբանել է նա։

Ընդ որում, Եվրոպական խորհրդի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի ու օժանդակության միջոցների մասին է խոսքը։ 

«Ես Եվրոպայի ղեկավարներին մարտի 6-ին հրավիրել եմ հանդիպման՝ քննարկելու, թե ինչպես ավելացնենք մեր օգնությունն Ուկրաինային և ինչպես նախապատրաստվենք անվտանգության երաշխիքներին ապագա հնարավոր մասնակցությանը», - ասել է նա։

Կոշտայի խոսքով՝ Բրյուսելն ակնկալում է, որ Թրամփի վարչակազմի օրոք Եվրամիությունը կպահպանի դաշնակցային արդյունավետ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ