Աշխարհ

Հոնդուրասի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ջունգլիներում

1 րոպեի ընթերցում

Հոնդուրասի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ջունգլիներում

Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոյին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող ջունգլիներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հոնդուրասի  El Heraldo պարբերականը։

Ուղղաթիռն ուղևորվում էր Սան Պեդրո Սուլայից դեպի մայրաքաղաք Տեգուսիգալպա, երբ հարկադրված վայրէջք է կատարել Կորտեսի Սանտա Կրուս դե Յոջոա լեռնային շրջանում: Ուղղաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։ 

«Մենք Սան Պեդրոյից եկանք Տեգուսիգալպա, և այն փակ էր, մենք չկարողացանք ո՛չ առաջ գնալ, ո՛չ վերադառնալ, այնպես որ ստիպված էինք արտակարգ վայրէջք կատարել, բայց մենք լավ ենք», - ուղղաթիռից իջնելուց հետո լրատվամիջոցների հետ կարճատև զրույցում նշել է Հոնդուրասի նախագահը:

Ըստ Հոնդուրասի արտաքին գործերի նախարար Էդուարդո Էնրիկե Ռեյնա Գարսիայի՝  վայրէջքի պատճառը եղանակային վատ տեսանելիությունն է եղել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում