Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա, 2249 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա, 2249 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ փետրվարի 24-25-ը ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Արգելափակումներ եղել են մասնավորապես Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, Տաթև-Լծեն, Տաթև-Շինուհայր, Բերդ-Ճամբարակ, Իջևան-Բերդ, Իծաքար-Իջևան ավտոճանապարհներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա և 2249 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում